Գլխավոր էջ » Երաշխիքային սպասարկման մասին
14:42
Երաշխիքային սպասարկման մասին

Երաշխիքային սպասարկման պայմաններ

 

  1. Երաշխիքը ենթադրում է նորոգման աշխատանքների կատարում և վնասված պահեստամասերի փոխարինում:
     
  2. Վերանորոգումն իրականացվում Է ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԻ ստացիոնար արհեստանոցում, եթե ներկայացվում Է ճշգրիտ և լիարժեք լրացված երաշխիքային կտրոն և վնասված չէ սարքի վրա փակցրած ֆիրմային կապարակնիքը (պլոմբը):
     
  3. Երաշխիքային սպասարկումը չի ներառում սարքի սնուցման աղբյուրի նորոգում, սարքի տեղադրում, կարգավորում հաճախորդի տանը, փոշու հեռացում, աուդիո-վիդեո գլխիկների մաքրում և նմանատիպ աշխատանքների կատարում:
     
  4. Սարքի փոխարինում կամ գումարի վերադարձ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԸ չի իրականացնում:
     
  5. Երաշխիքային սպասարկման ենթակա չեն այն սարքավորումները, որոնց թերություններն առաջացել են հետևյալ պատճառներով.
     
  • սխալ շահագործման, անփույթ վերաբերմունքի կամ պատահարի հետևանքով առաջացած մեխանիկական, ջերմային և այլ վնասվածքների,
     
  • սխալ տեղադրման, տեղափոխման,
     
  • սարքի մեջ օտար մարմնի, հեղուկների, միջատների ներթափանցման,
     
  • սնուցման և տելեկոմունիկացիոն ցանցերի Պետական Տեխնիկական Չափանիշներից շեղումների,
     
  • տնային պայմաններում շահագործման համար նախատեսված սարքը հասարակական և այլ նշանակության օբյեկտներում շահագործման,
     
  • եթե սարքի վերանորոգման կամ ձևափոխությունների փորձեր են իրականացրել մեր ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆԻ կողմից չլիազորված անձինք:

 

  1. Երաշխիքային կտրոնի բացակայության դեպքում երաշխիքային սպասարկում չի իրականացվում, իսկ երաշխիքային կտրոնը չի վերականգնվում:

 

     ՀԱՐԳԵԼԻ´ ՀԱՃԱԽՈՐԴ,

   Ետերաշխիքային սպասարկումը խորհուրդ ենք տալիս իրականացնել ՄԵՐ ՍԵՐՎԻՍ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ:

Կատեգորիա: Երաշխիքային պայմաններ | Դիտումներ: 10403 | | Տեգեր: erashxiqayin paymanner, երաշխիք, erashxiqayin psararkum | - Վարկանիշ -: 4.5/2
Մեկնաբանություններն ընդամենը` 0
omForm">
avatar